Ցխինվալին իր անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Իտալիային |aliq.ge|

aliq.ge: Ցխինվալին դիմել է Իտալիայի իշխանություններին Հարավային Օսիան որպես անկախ հանրապետություն ճանաչելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է Իտալիայում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ներկայացուցիչը:

«Կարծում ենք եկել է ժամանակը, որ Իտալիան այժմյան իշխանությունների անունից Հարավային Օսիան ճանաչի որպես անկախ հանրապետություն»,- ասել է Մաուրո Մուրջան:

Նրա խոսքով, Իտալիայի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը կվերականգնի խաղաղ համակեցության ավանդույթը և ժողովրդի իրավունքը` ինքնուրույն որոշել իր ապագան:

2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը:

Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Օսիան և Աբխազիայի անկախությունը ճանաչել են Նիկարագուան, Վենեսուելան, խաղաղօվկիանոսյան Նաուրու կղզին և վերջերս նաև պատերազմական վիճակում գտնվող Սիրիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.