Ալեքսեյ Նավալնիին կարող են թունավորած լինել քիմիական նյութով. բժիշկներ |tert.am|

tert.am։ Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին բուժող բժիշկները, որոնք վերջինիս այցելել են հիվանդանոցում, չեն բացառել «անհայտ քիմիական նյութով» թունավորումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ Անաստասիա Վասիլևան:

Նրա խոսքով՝ բժիշկներին գրեթե հենց սկզբից դուրս են հրավիրել հիվանդասենյակից և հայտարարել են, որ Նավալնին կալանքի տակ է գտնվում: Բժիշկները ստիպված են եղել «ուսումնասիրել» քաղաքական գործչին և լսել նրա բողոքները դռան հետևից: Վասիլևան այդ ամենն «իսկական անհեթեթություն» է որակել:

Բուժհաստատության գլխավոր բժիշկ Օլգա Շարապովան հեռախոսազրույցում հայտարարել է, որ կողմնակի բժիշկների խորհրդատվությունը հիվանդանոցում արգելված է: Ընդ որում՝ Նավալնիի մոտ հայտնաբերված ախտանշանները, ըստ նրա, «համապատասխանում են սուր կերատոկոնյունկտիվիտին», որի դեպքում «անհապաղ օգնություն է անհրաժեշտ ցուցաբերել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.