Նավալնիին հիվանդանոցից վերադարձրել են բանտ |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանցի ընդդիմադիր լիդեր և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ Ալեքսեյ Նավալնիին այսօր դուրս են գրել հիվանդանոցից և վերադարձրել են բանտ՝ կրելու 30-օրյա ազատազրկման պատիժը:

Երեկ ոստիկանները ձերբակալել են Նավալնիի տասնյակ աջակիցների, ովքեր հավաքվել էին հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվել է ընդդիմադիրը: Նրան երեկ էին փոխադրել հիվանդանոց «սուր ալերգիկ ռեակցիա» ախտանիշով:

43-ամյա Նավալնիին հերթական անգամ կալանավորել են «ապօրինի հավաքներ կազմակերպելու» մեղադրանքով:

Նավալնիի աջակիցները, այդ թվում, բժիշկներից մի քանիսը, չեն բացառում, որ ընդդիմադիր լիդերին թունավորել են ինչ-որ քիմիական նյութով: Նավալմնիի ձերբակալության նախօրեին ոստիկանները Մոսկվայում բերման են ենթարկել մոտ 1400 ցուցարարների:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Ուլրիկե Դեմմերն այսօր ասել է, որ Բեռլինը խստորեն դատապարտում է Մոսկվայւմ ցուցարարների նկատմամբ ուժի անհարկի գործադրումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.