Տղերք, Ձեզ ասում ենք՝ հանգիստ հեռացեք. Սամվել Բաբայան |a1plus.am|

a1plus.am։ Սեպտեմբերի 8-ին Արցախում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը ենթադրում է, որ Նախագահ Բակո Սահակյանը հրաժարական կտա մինչեւ այդ ընտրությունները, եւ չի կարողանա իր մարդկանց նշանակել համայնքապետերի պաշտոններում։

Ըստ նրա՝ Արցախում տեղի է ունենում ուժերի միավորում, եւ օգոստոսի կեսերին հանրահավաքային շարժմամբ ստիպելու են Բակո Սահակյանին հրաժարական տալ։ «Տղերք, Ձեզ ասում ենք՝ հանգիստ հեռացեք»,- դիմում է իշխանություններին Սամվել Բաբայանը՝ շեշտելով, որ հազարավոր մարդիկ են դուրս գալու փողոց, եւ 1000 ոստիկանով չեն կարողանալու պահել իրենց իշխանությունը։

«Մեկ ժամվա ընթացքում 10000 մարդ է հավաքվելու Ստեփանակերտի կենտրոնում»,- ասում է Սամվել Բաբայանը։

Նա նաեւ վստահեցնում է՝ անկախ նրանից՝ իրեն հնարավորություն կտան մասնակցելու Արցախի Նախագահի ընտրություններին, թե ոչ, իր ստեղծած ուժը խորհրդարանական ընտրություններում հավաքելու է հիսուն տոկոսից ավելի ձայն եւ իրականացնելու այն խոստումները, որոնք ինքը տվել է ժողովրդին իր հանդիպումների ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.