«Սանիթեք»-ի ղեկավարությունն ասուլիս կտա Թբիլիսիում |aliq.ge|

aliq.ge: Հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա Թբիլիսիում:

Թե ինչու Թբիլիսիում, ընկերությունից դեռ չեն մանրամասնում, նշում են, որ հարցի պատասխանը կտրվի հենց ասուլիսի ժամանակ, հաղորդում է Հանրային Ռադիոն։
Ասուլիսին մասնակցելու են «Սանիթեք»-ի սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը և երկրորդ սեփականատիրոջ ներկայացուցիչ Սարի Հադդադը:

Ըստ ընկերության լրատվական ծառայության՝ ընկերության ղեկավարները կամփոփեն 2014-ից «Սանիթեք»-ի գործունեությունը Հայաստանում, կանդրադառնան քաղաքային նախորդ և ներկա իշխանությունների հետ հարաբերություններին, կպատասխանեն ընկերությանն ուղղված մեղադրանքներին, ինչպես նաև կխոսեն հետագա համագործակցության մասին:

Ընկերությունը հայտարարում է, որ կհոգա լրագրողներին Երևանից Թբիլիսի տեղափոխելու և հետդարձի ծախսերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.