ՌԴ-Վրաստան ուղիղ չվերթների չեղարկման պատճառով վրացական ավիաընկերությունը 25 մլն դոլարի կորուստ է գրանցել. այն տարանցիկ չվերթներ է կազմակերպում Երևանով |tert.am|

tert.am: Վրաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր չեղարման մասին ՌԴ որոշման պատճառով վրացական Georgian Airways ավիաընկերությունը զգալի վնասներ է կրում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է վրացական ազգային ավիափոխադրողի հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ ավիաընկերությունը ստիպված է եղել վերադարձնել արդեն իրացված ավիատոմսերի 80 տոկոսը: Ավիատոմսեր ձեռք բերել ցանկացողների թվի կտրուկ կրճատման պատճառով ընկերությունը շուրջ 25 մլն դոլարի կորուստ է գրանցել:

Ավիաընկերության ղեկավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով ֆինանսական օգնություն հատկացնել ընկերությանը, որը դժվարին իրավիճակում է հայտնվել:

Վրաստանի կառավարությունը որոշել է մասնակիորեն փոխհատուցել ավիաընկերության վնասը: Որոշում է կայացվել սուբսիդավորել Ռուսաստանից իրականացվող տարանցիկ չվերթները 600 000 եվրոյի ծավալով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.