tert.am։ Վրաստանում այսօր մեկնարկում է Agile Spirit 2019 բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է ավելի քան 3000 զինվորական՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրներից, հայտնում է apsny.ge-ն՝ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Հաղորդվում է, որ Agile Spirit-ը կանցկացվի Վրաստանի 3 տարբեր վայրերում՝ Սենակում, Վազիանում և Ախալցխայի Օրֆոլո զորավարժարանում: