shantnews.am: Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 638-ի։ Բողոքի ցույցի մասնակիցների թիվը շուրջ 3500-ի է հասնում: Միաժամանակ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա, որի լրագրողն ուղիղ եթերով Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան:
Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել է։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չխոչընդոտել անկախ թեկնածուների գրանցումը: