ՀՀ քաղաքացի երեխային Վրաստանի տարածքով այլ երկիր տեղափոխելիս լիազորագրում պետք է նշվի այդ մասին |lragir.am|

lragir.am։ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխային Վրաստանի տարածքով այլ երկրի տարածք տեղափոխելու համար ծնողների կողմից տրվող լիազորագրում պետք է նշվի, որ երեխան տեղափոխվում է հենց Վրաստանի տարածքով: Այս մասին տեղեկացրեց քաղաքացին, ով առնչվել է այս խնդրին:

Նշենք, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի պետական սահմանը հատելու կարգը հետևյալն է: Երեխային Հայաստանի տարածքից դուրս տանելու համար անհրաժեշտ է անձնագիր՝ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին նշումով։

Իսկ «Անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումները հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանի համաձայն՝ առանց երկու ծնողների համաձայնության երեխային ՀՀ տարածքից դուրս տանելու իրավունքը կարող է սահմանափակվել սահմանային մարմնի կողմից: Լիազորագիրը նոտարի կողմից վավերացված համաձայնությունն է, որը տալիս է ծնողը՝ երեխային երկրից դուրս տանելու համար: Ընդ որում, առանց երկու ծնողների համաձայնության երեխան չի կարող հատել սահմանը: ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն՝ երեխա է համարվում տասնութ տարին չլրացած անձը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.