azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ առաջիկայում չի ծրագրում հանդիպում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Միաժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ Թրամփը կմասնակցի հաջորդ տարվա մայիսի 9-ին նախատեսված Հաղթանակի օրվա միջոցառումներին, ինչը կընձեռի հանդիպում անցկացնելու հնարավորություն:
Պուտինի խոսքերով, «Միացյալ Նահանգները նշանակալից ներդրում ունի նացիզը պարտության մատնելու գործում»:
Այդ թեմային Պուտինն անդրադարձել է Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքում գումարված ԲՐԻԿՍ-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան հանրապետության գագաթնաժողովում:
«Դա մենք չենք որոշելու, բայց եթե ԱՄՆ նախագահը ժամանի՝ իհարկե կհանդիպենք Մոսկվայում»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել է, թե քննարկում է 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին ներկա լինելու հնարավորությունը: