Ռուսթավելին փակ է․ վրացիներն ակցիա են սկսել սահմանադրական ուղղումների ձախողումից հետո |24news.am|

24news.am: Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելիի պողոտան փակվել է ցուցարարների կողմից։

Ակցիայի մասնակից քաղաքացիական ակտիվիստները նստել են փողոցում։ Խորհրդարանի մոտ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան։ Ակցիան կազմակերպվել է մի քանի քաղաքացիական շարժման կողմից, որոնցից մեկը՝ «Ամոթ է» շարժումը հունիսի հակառուսական տրամադրությունների հետ կապված ակցիաների հիմնական նախաձեռնողն է։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Մասնակիցները կոչ են անում այսօր ժամը 19։00-ին լինել խորհրդարանի մոտ։

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ Է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը և մշակել Էր օրինագիծը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.