24news.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքում ռազմաբազա հիմնել: Գրել է Ermenihaber-ը։
Նշվում է, որ այդ ռազմաբազան պաշտպանվելու է «երկինք-երկիր» հրթիռային համակարգերով:
Ռուսաստանն այդ ռազմաբազայում արդեն 3 ուղղաթիռ է տեղակայել:
Հիշեցնենք, որ Սոչիում Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի կնքած համաձայնագրից հետո ռուս-թուրքական ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Եփրատ գետից արևելք ընկած տարածքներում։