armenpress.am։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել Է, որ ողջունում Է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու միավորված ընդդիմության պահանջը եւ հույսով Է նայում ապագային:
Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ Է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը եւ մշակել Էր օրինագիծը: Դա առաջ Է բերել ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքը:
Ընդդիմադիր բոլոր ուժերի ղեկավարները խորդակցություններ են անցկացրել եւ հանդես են եկել միասնական պահանջով՝ նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական համակարգով եւ նշանակել անցումային կառավարություն:
«Անշուշտ, ես ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը, ես ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացում, Վրաստանը հարկավոր Է փրկել»,- ասել Է Սաակաշվիլին «Փիրվելի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Նա հավելել Է, որ կարեւոր Է համարում բողոքները երկրի բոլոր տարածաշրջաններ տեղափոխելը եւ ակցիաները շարունակելը: Ներկայում խորհրդարանի շենքի առջեւ հանրահավաքն ավարտված Է, բայց հարակից տարածքում մի քանի վրան Է խփված, տասնյակ մարդիկ որոշել են գիշերել տեղում: Նրանք հայտարարում են, որ ընդգրկուն բողոքները կվերսկսվեն նոյեմբերի 15-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: