Վրաստանում ակցիան ցրելիս ձերբակալվել է 37, վիրավորվել` 4 անձ. ՆԳՆ |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի դիմաց ակցիան ցրելիս ձերբակալվել է 37 անձ:

«Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումների համար ձերբակալվել է 37 անձ: Ռուսթավելիի պողոտայում ակցիան ցրելու ժամանակ վիրավորվել է ակցիայի 4 մասնակից, որից 2-ը իրավապահ: Վիրավորներին բուժհաստատություններում տարվել է համապատասխան բուժզննում»,- նշված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունում:

Համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։

Նոյեմբերի 18-ին ներքին գործերի նախարարությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց ցուցարարներին, որոնք փակել էին խորհրդարանի բոլոր մուտքերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.