Մադրիդում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման հեռանկարները |1lurer.am|

1lurer.am։ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Իսպանիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Մադրիդում հանդիպել է իսպանացի գործընկերների հետ։

Երկու կողմերն էլ բարձր են գնահատել հանդիպման ձևաչափը և դրա արդյունավետությունը։

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդգծել է ՄԱԱԵ մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Ղազարյանը ներկայացրել է նաև ընդհանուր միտումները հարկադիր վերադարձի ոլորտում, թվերի դինամիկան՝ վերջին տարիների կտրվածքով։

Իսպանացի գործընկերներն աջակցություն են հայտնել ոլորտի բարեփոխումների ուղղությամբ հայկական կողմից գործադրվող ջանքերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.