Թբիլիսիում կրկին բռնկվել են բողոքի ցույցեր (տեսանյութ) |pastinfo.am|

pastinfo.am: Թբիլիսիում սկսվել է ընդդիմության հերթական բողոքի ցույցը: «Грузия Online» պարբերականի համաձայն՝ հազարավոր բողոքողներ հավաքվել են Վրաստանի խորհրդարանի և «Ռեդիսոն» հյուրանոցի դիմաց:

Ցուցարարները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ ժամանակավոր կառավարությունում և անաչառ ընտրական վարչակազմ: Ցուցարարների մյուս մասը՝ հյուրանոցի մոտ, հանդես են եկել «Վրացական երազանք» կուսակցության իշխանությունից հեռանալու պահանջով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հավաքների պատճառով դեռևս արգելափակված է Ռուսթավելի պողոտան: Նոյեմբերի 14-ից այնտեղ վրաններ են տեղադրվել, մարդիկ գիշերներում են դրանց մեջ, երկաթյա տակառներում խարույկներ վառում, նրանց բաժանում են անվճար սուրճ և թեյ: Ցույցի անցկացման վայրում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

Թբիլիսիում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ հանրապետության խորհրդարանը չընդունեց փոփոխություններ Վրաստանի Սահմանադրության մեջ: Փոփոխությունները վերաբերում էին խորհրդարանական ընտրությունների անցմանը՝ խառը ընտրական համակարգից դեպի համամասնականը: Ընդ որում, իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդների՝ օրինագծին աջակցելու կոչերը՝ ուղղված իրենց կուսակցության անդամներին, ոչ մի արդյունք չբերեցին:

Սահմանադրության փոփոխությունը հաստատեց 101 պատգամավոր, մինչդեռ փոփոխությունների ընդունումը պահանջում էր առնվազն 113 ձայն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.