Բանակում ծառայության ձևաչափի փոփոխություն ՊՆ-ն չի քննարկում. փոխնախարար |aysor.am|

aysor.am: Բանակում ծառայության՝ այսօր գոյություն ունեցող ձևաչափի փոփոխություն Պաշտպանության նախարարութունը չի քննարկում, և դա ՊՆ-ի համար ընդունելի չէ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Մենք չենք կարող դիտարկել ուսումնական փուլի կրճատ տարբերակը, որովհետև դա տալիս է անհրաժեշտ նվազագույն գիտելիքները։
Ուսումնական փուլի ավարտին բոլոր զինծառայողները համապատասխան ստուգարքներ և քննություններ են տալիս, որպեսզի հրամանատարը դիտարկի՝ նա պատրա՞ստ է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, թե՞ ոչ։ Միգուցե, կա միջազգային այլ փորձ, որի վրա հղում է կատարում բանակում մեկ ամիս ծառայելու առաջարկ արած Հայկ Սարգսյհանը, ես չեմ ուսումնասիրել», – ասաց պաշտոնյան։

Գաբրիել Բալայանը կասկած հայտնեց, որ բանակում ընդամենը մեկ ամիս ծառայած անձինք պատերազմական իրավիճակում վերադառնան և մասնակցեն զորահավաքին։

«Մեզ համար գործող ձևաչափը սպառիչ է», – կրկին շեշտեց փոխնախարարը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.