lragir.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևայի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցություն ունի ՀԱՊԿ երկրների հետ: Աբդուլաևն նշել է, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կարող է նոր սպառազինություն գնել Ռուսաստանից և այդ հարցը չի վերաբերում Հայաստանի վարչապետին: