Ոստիկանությունն առգրավել է ցուցարարների երեք բեռնատար |aliq.ge|

aliq.ge: Ըստ Pirveli հեռուստաընկերության, Թբիլիսիում մեկնարկած ցույցի մասնակիցներից ոստիկանությունն առգրավել է ակցիայի համար անհրաժեշտ իրերով բեռնված բեռնատարը և տեղափոխել տուգանային հրապարակ: Սա արդեն երրորդ առգրավված մեքենան է այսօր։

Հանրահավաքի կազմակերպիչներից Աննա Ճարխալաշվիլիի խոսքով՝ ոստիկանությունը ողջ օրվա ընթացքում «հետևում է» իրենց իրերին:

«Նրանք հստակ գիտեն, թե որ մեքենաներով են բերվում կազմակերպչական իրերը։ Մեր ֆինանսներն են առևանգվել, մենք այդ իրերը գնել էինք ժողովրդի փողերով», — ասում է Ճարխալաշվիլին:

Նոյեմբերի 25-ին, ձերբակալվել են նաև երեք քաղաքացիներ, որոնք վառելափայտ և վրաններ էին տեղափոխում խորհրդարանի մոտ: «Եվրոպական Վրաստանը» ասում է, որ հենց իրենց մեքենան է տեղափոխվել տուգանային հրապարակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.