Թալակվաձեն ընդդիմությանը կոչ է անում վերադառնալ խորհրդարան |aliq.ge|

aliq.ge։ Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանական ընդդիմությանը կոչ է անում վերադառնալ օրենսդրական գործընթացին: Այս մասին խորհրդարանի խոսնակը հայտարարել է բյուրոյի այսօրվա նիստում:

«Ես կցանկանայի դիմել խորհրդարանական ընդդիմությանը վերադառնալ բնականոն քաղաքական գործընթացին, խորհրդարանական ձևաչափերին: Նրանց ասելիքը, այն փաստարկները, որոնք նրանք ցանկանում են ցույց տալ հանրությանը, կարող են ներկայացնել քաղաքական նորմալ ձևաչափով, լիագումար կամ հանձնաժողովների նիստերում», — ասել է խոսնակը:

Նրա խոսքով, խորհրդարանը կշարունակի աշխատել կարևոր որոշումների, այդ թվում և 2020 թվականի բյուջեի նախագծի վրա: «Խորհրդարանն պետք է ընդունի 2020 բյուջեն․ այն բխում է մեր քաղաքացիների, ողջ երկրի շահերից: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովենք օրենքին առարկելու նրանց իրավունքը: Սա քաղաքականություն է, քաղաքական մի գործընթաց, որտեղ քաղաքական գործիչները պետք է աշխատեն այնպես, որ մյուսները չտուժեն», — ասել է Թալակվաձեն:

Չնայած խորհրդարանի մոտ ընթացող ցույցին, շենքի ներսում արդեն մեկնարկել է իագումար նիստը:

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ շարունակում են ակցիաները՝ փորձելով կրկին արգելափակել խորհրդարանի մուտքերը:

Այսօր լուսաբացին ոստիկանական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրեցին խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.