Նինո Բուրջանաձեի կուսակցությունը կմասնակցի Թբիլիսիում երկուշաբթի նախատեսված ընդդիմադիր հանրահավաքին |tert.am|

tert.am։ Նոյեմբերի 25-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, նախատեսված զանգվածային հանրահավաքին կմասնակցի «Ժողովրդական շարժում՝ միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին վրացական հեռուստաալիքի եթերում հայտնել է կուսակցության առաջնորդ, վրաց խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Վերջինս հայտնել է, որ երթը կմեկնարկի 19:00-ին:

«Մենք Հանրապետության հրապարակից կշարժվենք Ռուսթավելիի պողոտայի ուղղությամբ, որտեղ կշարունակվի ակցիան: Իշխանությունը պետք է հասկանա, որ թեև ընդդիմությունը սադրանքների չի դիմում, հնարավորինս փորձում է դուրս չգալ խաղաղ ցույցի շրջանակներից, դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ մենք ոչ լիարժեքորեն ենք պայքարում կամ մտադիր ենք նահանջել»,- ասել է Բուրջանաձեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.