«Վրացական երազանքը» չի փոխի խորհրդարանական ընտրությունների համակարգը, բայց զիջում Է խոստանում |armenpress.am|

armenpress.am։ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը 2020 թվականին չի փոխի խորհրդարանական ընտրությունների համակարգը, բայց որպես զիջում իր թեկնածուներին չի առաջադրի առանձին մեծամասնական ընտրատարածքներում: Այդ մասին հայտարարել Է կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:

Խոսքն այն ընտրատարածքների մասին Է, որտեղ իրենց թեկնածությունը չեն առաջադրի «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության, «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» (հիմնել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախկին անդամները) ներկայացուցիչները եւ նրանց զինակիցները: «Մենք որոշում ընդունեցինք մեր թեկնածուներին չառաջադրել այն մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ, բացի «Ազգային շարժման» երկու հիմնական ճյուղավորումներից եւ նրանց լրացումներից, ընդդիմության ցանկացած ներկայացուցիչ, ցանկացած անկախ թեկնածու հաղթելու իրական շանս կունենա»,-հայտարարել Է Կալաձեն խորհրդարանական մեծամասնության նիստից հետո:

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» նախաձեռնությունը կնպաստի բազմակարծությանը խորհրդարանում: «Արդյունքում մենք իրապես հոգ կտանենք խորհրդարանում քաղաքական բազմազանության մասին, ճանապարհ կբացենք կազմակերպչորեն թույլ, բայց հեղինակություն ունեցող քաղաքական խմբերի համար, որոպեսզի նրանք անմիջական ու գործուն մասնակցություն ունենան իշխանության իրականացման գործընթացին, ինչը եւ հունիսին արված մեր առաջարկության գլխավոր գաղափարն Էր»,-նշել Է Կախա Կալաձեն, հաղորդել Է Sputnik-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.