shantnews.am: Սիբրիում օրեր առաջ սկսված անտառային հրդեհները գնալով սաստկանում են: Բոցերի մեջ է հայտնվել ավելի քան 3 մլն հեկտար անտառ: Կա հրդեհի 500 օջախ, որոնց մակերեսը գնալով ավելանում է:
Ռուսաստանի անտառների պաշտպանության ծառայության փոխանցմամբ՝ ամենաշատ տուժած հատվածները գտնվում են Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Բուրյաթիայում և Զաբայկալյեում:
Հրդեհների պատճառ է դարձել բարձր ջերմաստիճանը, կայծակնահարությունը և ուժգին քամիները: Անտառային հրդեհների պատճառով Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի մարզում, ինչպես նաև Բուրյաթիայի մի մասում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել:
Ընդ որում, Կրասնոյարսկի նահանգապետ Ալեքսանդր Ուսսը հայտարարել է, որ հրդեհը սովորական բնական երևույթ է, որի դեմ պայքարելն անիմաստ է, և․ գուցե, նաև վնասակար: Նահանգապետը ստեղծված իրավիճակը համեմատել է ձմռան սառնամանիքների հետ և ասել. «Չէ՞ որ ոչ ոքի մտքով չի անցնում տաքացնել-հալեցնել սառցալեռները»: