Ռուսաստանում ուժի մեջ են մտել մրգեր և բանջարեղեն ներմուծելու նոր կանոնները |shantnews.am|

shantnews.am: Օգոստոսի 19-ից ուժի մեջ են մտնում ՌԴ կառավարության որոշմամբ հաստատված կարանտինային ֆիտոսանիտարական վեհակսկողության կանոնները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի մաքսատան աշխատակիցները պետական սահմանի մի քանի անցակետերում սկսելու են ստուգել ուղեբեռներում ծաղիկների և մրգերի առկայությունը:

Նոր կանոնների համաձայն՝ ստուգվելու են նավերի, ինքնաթիռների, գնացքների ուղևորների, ինչպես նաև անձնակազմի անդամների ուղեբեռները: Ստուգման են ենթարկվելու նաև ավտոմեքենաները:

Ֆիտոսանիտարական բարձր վտանգ պարունակող արտադրանքը (այդ թվում՝ թարմ վարունգը և լոլիկը, ձմերուկը, սեխը, ծաղկեփնջերի համար նախատեսված ծաղիկները) կարելի է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անցկացնել առանց ֆիտոսանիտարական հավաստագրերի միայն այն դեպքում, եթե այդ ապրանքն ուղարկվում է փոստով կամ գտնվում է ուղևորների ձեռքի ուղեբեռում:

Այդ դեպքում նման ապրանքների քանակը չպետք է գերազանցի 5 կգ-ը: Առանց հավաստագրերի չի կարելի տեղափոխել նաև սերմերը, սերմային նյութը և կարտոֆիլը:
Բացի այդ, ֆիտոսանիտարական հավաստագիր հարկավոր չէ 3 փունջ ծաղկի կամ ոչ ավելի քան 15 ծաղկի ներմուծման ժամանակ:

«Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի քարտուղար Յուլյա Մելանոյի խոսքով՝ շարքային քաղաքացիների համար «ոչինչ չի փոխվել», իսկ կառավարության որոշմամբ հաստատված կանոնները գործում են արդեն 2 տարի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.