ԵԱՏՄ նախարարը Իրանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում է, որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս, որով հնարավոր կլինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սուբոտինն ասաց օգոստոսի 16-ին կազմակերպված տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագրին:

«Իրանական շուկան ընդհանուր առմամբ մեզ համար շատ հեռանկարային է, շատ հետաքրքիր է միության անդամ երկրների համար: Առաջին հերթին հետաքրքիր է իր ծավալներով, և Իրանը կարելի է դիտարկել նաև որպես Մերձավոր Արևելքի դարպաս` մեր ապրանքներն այնտեղ հասցնելու համար»,- ասաց Սուբոտինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.