Ճտքավոր կոշիկ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների համար ՊՆ-ն կազմակերպում է քննարկում

ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների որակական հատկանիշները բարձրացնելու և հետագայում ԶՈՒ զինծառայողներին առավել արդիական և հարմարավետ, ինչպես նաև սեզոնային ճտքավոր կոշիկներով ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունը ս.թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետական զինվորական կոմիսարիատի (ք. Երևան, Բաբայան 6) խորհրդակցությունների դահլիճում կազմակերպելու է բաց քննարկում:

ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, քննարկմանը կարող են մասնակցել կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ քաղաքացիներ:

Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 11-ը, ժամը 18:00-ն, հաստատել մասնակցությունը 010-29-43-47, 055-50-60-50, 077-00-87-78 հեռախոսահամարներով կամ zaven.melikyan@mil.am էլ. փոստի հասցեով՝ նշելով կազմակերպության անվանումը և/կամ մասնակցի(ների) անուն ազգանունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.