aysor.am: 2020 թվականի բյուջեով հնարավորություն ենք ունենալու օգտագործել 1 տրիլիոն 880 մլրդ դրամ միջոցներ՝ ծախսերի ֆինանսավորման համար, 2020 թվականի պետական բյուջեի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նա տեղեկացրեց, որ 2019 թվականի ծրագրային ցուցանիշի համեմատությամբ սա ավելի է 232 մլրդ դրամով:
Նախարարի խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառների համար իրականացվող ծրագրերը միասին վերցրած, գումարային առումով 2020 թվականի նախագծում մոտավորապես 780 մլրդ դրամ են կազմում:
«Այսինքն՝ 1 տրիլիոն 880 մլրդ դրամից 780 մլրդ-ն օգտագործվում է այս երեք մարմինների կողմից իրականացվող ծրագրերի համար, ինչը 2019 թ. ցուցանիշի համեմատ 85 մլրդ դրամով ավելին է, կամ 11,2 տոկոսով»,-ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտի համար նախատեսվում է օգտագործել 109 մլրդ դրամ, ինչը 19,4 մլրդ դրամով կամ 21,7 տոկոսով ավելին է, քան 2019-ի ծրագրով էր հատկացված, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեով նախատեսվում է 492,5 մլրդ դրամի օգտագործում, որը 48 մլրդ դրամով ավելին է, քան 2019-ի ծրագրային ցուցանիշն է:ա