Բելառուսը միասնական արժույթի անցում չի քննարկում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը եւ ՌԴ-ի հետ դրամավարկային քաղաքականության ներդաշնակեցումը վերազգային արժույթի անցում չեն նախատեսում: Այս մասին լրագրողներին հայտնել Է Բելառուսի ազգային բանկի վարչության նախագահ Պավել Կալաուրը:

«Երեկ մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկեցինք ընդհանուր ֆինանսական շուկայի՝ ընդունված հայեցակարգի իրականացման հարցը: Խոսքը չի վերաբերում ինչ-որ վերազգային արժույթների»,- ասել Է Ազգային բանկի ղեկավարը:

Նա նշել Է, որ «(ՌԴ-ի հետ միության կամ ԵԱՏՄ-ի շրջանակում միասնական արժույթի անցման շուրջ – ծանոթ. խմբ.) զանազան խոսակցությունները, որոնք ոչ մի հիմք չունեն, հուզում են հասարակայնությանը, ստեղծում բարձր գնաճային, արժեզրկումային սպասումներ»: «Այդօրինակ կարծիքների համար ոչ մի կարգի հիմքեր չկան»,- նշել Է Ազգային բակի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.