Եթե բանակցություններում ընդհանուր կառուցողական մոտեցում լինի՝ շատ արագ առաջ /կշարժվենք. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

aysor.am: Բանակցություններում փորձում ենք ի հայտ բերել այն պարամետրերը, որոնք առավել բավարարում են մեր մտահոգություններն ու գերակայությունները, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման թեմային։

«Հուսով եմ, որ կամք կդրսևորվի նաև մյուս կողմից», – ասաց նա։

Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ինքը մշտապես աշխատում է ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

«Այս ամենը ղեկավարվում է մեր ղեկավարների կողմից։ Նրանք ֆորմալ առումով հանդիպել են մարտին, անցած ամիս շփվել են Աշխաբադում։ Սա գործընթաց է, որտեղ երկրներն են աշխատում, և երկրների ղեկավարների մակարդակով է ուղղորդվում բանակցային գործընթացը։ Այնպես որ, պարզունակորեն ասել, որ ղեկավարները չեն հանդիպում, և բանակցային գործընթաց չկա՝ թյուրըմբռնում է», – ասաց ԱԳ նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բանակցություններում դինամիկա կա, և եթե ընդհանուր կառուցողական մոտեցում դրսևորվի, հնարավոր կդառնա շատ արագ առաջ շարժվել։

«Կան լավ գաղափարներ, որոնք, հուսով եմ, հնարավոր կլինի կյանքի կոչել», – ասաց արտաքին գերատեսչության ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.