Դուրս են հանում տեղեկություններ ու ստեղծում անտեղի քամի. Զոհրաբ Մնացականյանը` լավրովի այցի եւ կենսալաբորատորիաների մասին |lragir.am|

lragir.am: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվի առաջիկա այցին Հայաստան ու այն տեղեկատվությանը, որ այցի ընթացքում ստորագրվելու է համաձայնագիր, ըստ որի՝ ամերիկյան կողմի աջակցությամբ Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաներ մուտք գործելու թույլտվություն կունենան ռուս մասնագետները:

Մնացականյանն ասաց, որ Լավորվի այցը լինելու է պաշտոնական այց:

«Դա պաշտոնական այց է մեր ռազմավարական գործնկեր երկրի արտաքին գործերի նախարարի կողմից: Եվ վստահ եմ, նկատել եք, որ մենք ունենք բավական դինամիկ շփումներ, ակտիվ երկխոսություն, և մեր օրակարգը չափազանց լայն է, թե երկկողմանի, թե տարածաշրջանային հարցերով, թե գլոբալ առումով: Մենք ունենք տարածաշրջանային զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին և սա նույնպես մեր համագործակցության ու երկխոսության թեմա է»,-հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է լաբորատորիաների մասով հուշագրին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ երբ կավարտվեն բանակցությունները, այդ ժամանակ կկարողանան խոսել:

«Որևէ այլ բաներ, որոնք վերաբերում են աղբյուրների արտահայտածին, դա որևէ ազդեցություն չունի մեզ վրա: Եվ շատ հարմար բան չէ, երբ դուրս են հանում տեղեկություններ ու ստեղծում անտեղի քամի»,-ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.