lragir.am: Արցախի Հանրապետության ազգային ժողովը 24 դեմ, 4 կողմ և 1 ձեռնպահ ձայներով մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար ստորագրահավաք էր նախաձեռնել Սամվել Բաբայանը: Նպատակն այն էր, որ հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտար Սամվել Բաբայանին առաջադրվել նախագահի թեկնածու: