aysor.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեռ չի կանչվել ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, մինչդեռ հրավեր ստանալու դեպքում պարաստ է ներկայանալ հանձնաժողով:
«Որևիցե խնդիր չկա: Պատրաստ եմ», – ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից, Տոնոյանն ասաց, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին:
«Չհասկացվածությունն ապրիլյանի գործողությունների հետ կապած կբացառվեն», – ասաց նա: