2020-ին Հայաստանը երկու նոր դեսպանություն կբացի |news.am|

news.am։ Հայաստանի կառավարությունը մտադիր է 2020 թվականին դեսպանություն բացել Ավստրալիայում։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ինչպես նշեց նախարարը, այդ հարցն արդեն բավական երկար ժամանակ Հայաստանի ԱԳՆ օրակարգում է։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱԳՆ առաջնահերթությունների մեջ է դեսպանության բացումը Եթովպիայում՝ ավելացնելով, որ արդեն 2020 թվականի սկզբին կմեկնարկի դրա հիմնման գործընթացը։

Հայաստանի կառավարությունը Եթովպիայում դեսպանություն բացելու որոշման մասին տեղեկացրել էր դեռեւս սեպտեմբերի 18-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.