pastinfo.am։ Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է: Այս մասին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել և երիտասարդը մեղսունակ է:
Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երկու եղբայրներից մեկը՝ 2003թ. -ին ծնված երիտասարդը, նախկինում գտնվել է հոգեբուժական հիմնարկում, որտեղից դիմել էր փախուստի:
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ժամը 04:30-ի սահմաններում, պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։
Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ,38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է»,- հայտնել է ոստիկանությունը՝ նշելով, որ ատրճանակով երկու անձանցից մեկը հարվածել է նաև մյուս ոստիկանին։