armenpress.am: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի կողմից 2001 թվականին սպանված Պողոս Պողոսյանի գործով մի շարք անձինք հարցաքննվել են:
Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Պողոս Պողոսյանի գործով նոր տվյալներ են հայտնի դարձել: Դատախազությունն այդ գործով քրեական վարույթ էր հարուցել։ Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք Դատախազություն՝ գնահատելու համար, արդյո՞ք բավարար են տվյալները՝ նոր գործ հարուցելու համար, թե՞ ոչ: Կան մի շարք ցուցմունքներ, որոնք Դատախազությունը պետք է գնահատի»,- նշեց Գրիգորյանը: