aysor.am: ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ-ում չէ, չի հրավիրել, չէ», – ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ նորություն կա գործի վերաբերյալ՝ Գրիգորյանը պատասխանեց.
«Այստեղ նորության խնդիր չկա, կան տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձնաց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեր կամ էլ պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկման, այլ ոչ թե միանձնյա որոշման շրջանակներում», – ասաց նա:
Գրիգորյանը նաև նշեց, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանին առնչվող գործը ուղարկվել է ՀՔԾ: