Վրաց-ռուսական շփման գծում ռուս սահմանապահները պատնեշն առաջ են բերել |aliq.ge|

aliq.ge։ Գորիի շրջանի Գուգութիանթկարի գյուղի տարածքում օգոստոսի 7-ի գիշերը վրաց-ռուսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ է բերվել, տեղադրվել են պատնեշներ:

«Ցավալին այն է, որ այս մասին մենք իմացանք մասնավոր աղբյուրից, մեր իշխանությունների կողմից ոչ մի արձագանք չի եղել՝ մինչև սոցիալական ցանցերում չսկսվեց այս փաստի քննարկումը: Մենք ունենք իրականություն, որ ռուսները կարողացան մոտավոր 300-350 մետր երկայնքով սյուներ տեղադրել, որոնց վրա, եթե իրենց հնարավորություն տրվի, և մենք չխանգարենք, նրանք ցանկապատ կամ փշալարեր կմոնտաժեն:

Շատ կարևոր է, որ երեկ տեղացիները ռուսների հետ զրույց են ունեցել, ասել են, այն տեղում, ուր կանգ առավ պրոցեսը, որ չգիտեն՝ որ ուղղությամբ կշարունակեն: Սպասում են հրահանգների: Այս պահին սա ունենք»,- Ալիքի հետ զրույցում ասաց հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան:

Նրա փոխանցմամբ՝ իշխանությունների արձագանքը սահմանափակվել է Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարության ներկայացուցչի՝ կարճ ժամանակով տեղում հայտնվելով:

Մեր նկարահանման պահին նշված վայրում ոստիկականական ուժեղացված հսկողություն էր տարվում, ներկա էին լրագրողներ, տեղացիներ ու քաղաքացիական ակտիվիստներ.

«Իշխանության ոչ մի ներկայացուցիչ այստեղ չի եկել: Առաջին հերթին նկատի ունեմ խորհրդարանականներին, նախարարներին՝ տեղակալների հետ ու տարբեր չինովնիկներին: Երևի պետք է նրանք գային ու այստեղից հայտարարություններ անեին, նաև ֆիզիկապես պայքարեին սահմանազատման դեմ: Ցավոք, դա չենք տեսնում, տեսնում ենք միայն ֆորմալ հայտարարություններ:

Սա իրականում մեծ խնդիր է»,- նշում է Քացարավան ու ասում, որ պատերազմից 11 տարի անց սա խորհրդանշական էր ու վատ ազդակ, քանի որ այս ամենը տեղի է ունենում հենց օգոստոսի 7-ին, ճիշտ այն ժամանակ, երբ 11 տարի առաջ սկսվեցին մասշտաբային ռազմական գործողություններ: Ըստ հակաօկուպացիոն շարժման լիդերի՝ սա նշան է այն մասին, որ Ռուսաստանը շարունակում ու շարունակելու է բռնագրավման գործողությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.