tert.am։ Պատմության մեջ առաջին միջսահմանային ճոպանուղին րոպեների ընթացքում կմիացնի Ռուսաստանն ու Չինաստանը, գրում է luxurylaunches.com-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ճոպանուղին, որը կմիացնի Բլագովեշչենսկ-Հեյհե քաղաքները, կանցնի Ամուր գետի վրայով և ութ րոպեում կմիացնի Ռուսաստանն ու Չինաստանը:
Միջսահմանային ճոպանուղին հագեցած կլինի չորս խցիկներով՝ ընդհանուր 60 մարդ տեղափոխելու հնարավորությամբ:
Ակնկալվում է, որ ճանապարհորդների ուղևորությունը կտևի տասը րոպեից էլ պակաս, մինչդեռ, սովորաբար, մի կայանից մյուսը հասնելու համար ճոպանուղիներն անցնում են 3,5 րոպեում: