ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ Ղամիշլիում հայ հոգևորականի ու նրա հոր սպանության վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այն, ինչ կատարվեց երկու օր առաջ, ուղղակի մեծ ցավ է: Մենք շարունակելու ենք ընդգծված տանել այն քաղաքականությանը, որը վերաբերում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությանը այդ տարածաշրջանում ու Սիրիայում ընդհանրապես:

Մենք շատ սերտ աշխատում ենք տարբեր գործընկերների հետ, տարբեր երկրների ու բնականաբար՝ Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի հաշվարկենք այն քայլերը, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող ենք կատարել և օգտակար լինել: Մենք շարունակում ենք մեր մարդասիրական առաքելությունը Սիրիայում և պատրաստվում ենք նոր քայլեր ձեռնարկել այդ բնակավայրեր մարդասիրական նոր օգնություններ հասցնելու ուղղությամբ»,- ասաց Մնացականյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.