Հայաստանն առաջին անգամ դարձել է դեպի ՌԴ թանկարժեք քարերի ամենախոշոր արտահանողը |tert.am|

tert.am։ Միջազգային FinExpertiza աուդիտա-խորհրդատվական ցանցի վերլուծական ծառայությունը հրապարակել է 2019-ի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանի կողմից ներկրված թանկարժեք քարերի և մետաղների, ինչպես նաև ոսկերչական իրերի մասին տվյալները:

Ինչպես ներկայացնում է РБК-ն, Չինաստանը, որը վերջին երեք տարիներին առաջատարն է եղել ՌԴ թանկարժեք քարերի ներկրման ծավալներով, զիջել է իր տեղը Հայաստանին:

«Առաջին ութ ամսում Հայաստանից ընդհանուր առմամբ 140.9 մլն դոլար արժողությամբ թանկարժեք քարեր են արտահանվել, մինչդեռ Չինաստանից՝ ընդամենը 61.8 մլն դոլարի: Առաջին հերթին Հայաստանից արտահանում են թանկարժեք մետաղների ջարդոն ($95.9 մլն արժողությամբ) և ադամանդներ ($33.2 մլն արժողությամբ)»,- ասվում է FinExpertiza-ի զեկույցում:

ՌԴ թանկարժեք քարերի խոշոր մատակարարների առաջատար հնգյակում այս տարի հայտնվել են նաև Իտալիան ($58,3 մլն), Մեծ Բրիտանիան ($49,8 մլն) և Գերմանիան ($34,5 մլն):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.