Հիշենք Սերժ Սարգսյանին. Նիկա Մելիա |aliq.ge|

aliq.ge: «Եթե սահմանադրական նախաձեռնությանը «Վրացական երազանքի» մեծամասնությունը չաջակցի, իմ կարծիքով անհրաժեշտություն կառաջանա ավելի շատ գործել, քան խոսել», — այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիան՝ անդրադառնալով Վրաստանում ստեղծված իրավիճակին:

Նրա խոսքով իշխող ուժի կողմից այդ քայլը կլինի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ վիրավորանք․ նրանք դեռ հունիսին խոստացան, որ 2020 թվականի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

 Նիկա Մելիան հույս է հայտնել, որ օրինագծի տապալում տեղի չի ունենա, չնայած այն բանին, որ «Վրացական երազանքը» մեծ ցանկություն ունի այն անելու: Նրա խոսքով այդ դեպքում տեղի կունենան առավել մեծամասշտաբ բողոքի ակցիաներ, որոնք կավարտվեն իշխանության պարտությամբ:

 «Նմանատիպ բան տեղի ունենալու դեպքում «Վրացական երազանքը» առաջիկա շաբաթների ընթացքում կկորցնի իշխանությունը: Կարող ենք համեմատություն անել և հիշել մեկ տարի առաջ Հայաստանում կատարված դեպքերը, երբ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը դրժեց խոստումը և չնայած տված խոստմանը՝ կրկին զբաղեցրեց բարձր պաշտոն՝ արդեն վարչապետի կարգավիճակով»,- հայտարարել է Մելիան:

 Հիշեցնենք՝ ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնության, որը այս պահին ներկայացված է խորհրդարանի քննարկմանը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրական կարգով: Այժմ, երբ խորհրդարանը անցել է օրինագծի քննարկմանը, «Վրացական երազանք»-ի որոշ պատգամավորներ, սակայն, դրժում են քաղաքական ուժի տված խոստումը։

 

Ըստ սահմանադրական օրինագծի, մեծամասնական կարգը պետք է վերացվի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով: Ներկայիս օրենքի համաձայն Վրաստանի ընտրական համակարգը համամասնականի է անցնելու 2024 թվականի ընտրությունների ժամանակ:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.