Սահմանին ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ. ՊՆ փոխնախարար |aysor.am|

aysor.am: Վերջին երկու շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի շատ են: Այդ մասին Մեծամորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Դրանք երկկողմանի ինժեներական աշխատանքների կատարման հետևանք են։ Պաշտպանության նախարարության քաղաքականությունն այն է, որ ոչ մի կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ունենալ դիրքային առաջխաղացում։ Կարող եմ ասել նաև, որ մեր ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ։ Այսինքն՝ մենք բավական հաջող մեր ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները լուծվում են», – հայտարարել է Բալայանը:

Նրա խոսքով` հակառակորդը վերջին օրերին իր ակտիվությամբ փորձել է զսպել հայկական կողմի ձեռքբերումները։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին է եղել Վայոց Ձորի Խաչիկ, Արենի գյուղերի շրջանում բանակային կորպուսում և իրավիճակը «բավականին հանգիստ» է եղել։

«Մի փոքր կրակոցներ կային Զանգակատան ուղղությամբ գտնվող մարտական դիրքերում, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը հայկական Զինված ուժերի կողմից միանգամայն վերահսկելի է։ Այս փուլում համեմատաբար հանգիստ է», – նշել է փոխնախարարը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.