armenpress.am: Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հունական կողմը կվավերացնի մեկ-երկու ամսվա ընթացքում: Այս մասին երկու երկրների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ուզում եմ իմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը հաստատելու համար, որ մոտ ապագայում` մեկ-երկու ամսվա ընթացքում, հունական կողմը կարագացնի ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և այն կվավերացվի մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում»,- ասաց Սարգսյանը: