news.am: Հայ-ադրբեջանական սահմանին Ամանորի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, կրակոցներ քիչ են եղել։ Այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պատահարներ չեն գրանցվել.
«Մենք էլ գրեթե պատասխան կրակ չենք բացել, որովհետեւ հանգիստ վիճակ է եղել»։
Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ նշել է, որ շփման գծում վիճակը հանգիստ է.
«Իրավիճակը հանգիստ է եղել։ Պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առաջադրված խնդիրները»։