ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերի զարգացման պլանի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին, իրականացված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առկա ձեռքբերումները՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը համալրվել են նորագույն սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Շարունակվել են բանակի մարտունակության ամրապնդմանն ու զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները:

Առաջնագծում մարտական ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի ներդրման, ինժեներական ու ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել հանձնարարականներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.