ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց քիմիական զենքի գծով սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիությունը մեկ տարով երկարացրել Է պատժամիջոցները ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնք, հանրակցության կարծիքով, պատասխանատու են քիմիական զենքի կիրառման կամ արտադրության համար, ներառյալ միջոցները չորս ռուսաստանցիների նկատմամբ՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային, թունավորելու գործով:

Հոկտեմբերի 14-ին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը, որի նիստն ընթանում Է Լյուքսեմբուրգում:

«Խորհուրդն այսօր մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 16-ը երկարացրեց ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները քիմիական զենքի կիրառման եւ տարածման նկատմամբ:

Այդ պատժամիջոցները, որոնք բաղկացած են ԵՄ ուղեւորությունների արգելքից եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար ակտիվների սառեցումից, ներկայում կիրառվում են ինն անձի նկատմամբ. նրանցից հինգը կապված են սիրիական ռեժիմի հետ, իսկ չորսը մեղսակից են Սոլսբերիում կատարված հարձակմանը:

Ցուցակում Է նաեւ գիտահետազոտական կենտրոնը՝ քիմիական զենքի մշակման գծով սիրիական ռեժիմի գլխավոր կազմակերպությունը»,-նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.