Պուտինի հետ երկխոսություն սկսելը դրական արդյունքներ Է տալիս. Զելենսկի |armenpress.am|

armenpress.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում Է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելն արդեն դրական արդյունքներ Է տալիս:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ սկսվել Է մեր երկխոսությունը: Մենք մի քանի հեռախոսազրույց ունեցանք: Ստեղծել ենք մեր երկխոսության ձեւաչափ, որը հանգեցրել Է մի քանի զգայուն որոշումների: Մենք վերադարձրինք մեր գերիներին, մեր նավերը: Առանց հանդիպումների երեք տարուց հետո մեզ հաջողվեց համաձայնության գալ «նորմանդական ձեւաչափի» շուրջը: Դրանից հետո տեղի ունեցավ բանտարկյալների երկրորդ փոխանակումը՝ այդպիսի ամենամեծ փոխանակումը»,- ասել Է նա The Times of Israel թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ես կարծում եմ,- շարունակել Է Զելենսկին,- նա (Պուտինը) հասկանում Է իմ դիրքորոշումը. Ուկրաինան անկախ երկիր Է, մենք մեծ երկիր ենք, ամենամեծը Եվրոպայում: Ես կարծում եմ, որ նա հասկանում Է»:

Պատասխանելով Ուկրաինայում հաշտության հասնելու վերաբերյալ հարցին՝ նախագահը հայտարարել Է, թե կցանկանար, որ Դոնբասում խաղաղ կարգավորման գործընթացը շարժվեր ավելի արագ: «Կան շատ բարդ հարցեր,- ընդգծել Է նա:- Ես տեսնում եմ առաջընթացը, որովհետեւ փոխհրաձգությունների քանակն զգալիորեն կրճատվել Է, բայց դրանք տակավին առկա են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.