Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների չեղարկումը բարդացնում է Շվեյցարիայի աշխատանքը |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային ուղիղ ավիափոխադրումների չեղարկումը բարդացնում է Շվեյցարիայի՝ որպես Վրաստանում Ռուսաստանի շահերի ներկայացուցիչի աշխատանքը: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային ժողովի կանտոնների խորհրդի նախագահ Ժան-Ռեն Ֆուրնիեն՝ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների չեղարկումը բացասական ազդեցություն է թողել և ուժեղացրել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ցանկություն ունեցող փոքրամասնությանը», — ասել է Ֆուրնիեն:

Ըստ նրա՝ ուղիղ չվերթների չեղարկումը վնասում է նաև նրանց, ովքեր երկու երկրների միջև գործնական հարաբերություններ են պահանջում:

«Դրանից տուժել են նաև նրանք, ովքեր կողմ են բարիդրացիական հարաբերությունների: Այս որոշումը վնասում է ողջ վրացական տնտեսությանը», — ասել է Ֆուրնիեն:

Ըստ Ֆուրնիեի, ուղիղ չվերթների չեղարկման քայլը բարդացրել է նաև Շվեյցարիայի աշխատանքը, որը ներկայացնում է Ռուսաստանի շահերը Վրաստանում:

Հիշեցնենք՝ ՌԴ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային ուղևորությունների վերականգնումը սխալ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ վրացական իշխանությունները հակազդման համապատասխան մեխանիզմներ չեն ձեռնարկել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.