ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը, պաշտպանական գերատեսչությունների միջև առկա ջերմ գործնական հարաբերությունները և ընդգծել դրանց ընդլայնման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և գնահատականների համար՝ դեսպան Միխայել Բանցհաֆը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի և Գերմանիայի ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանն ու ռազմական համագործակցության զարգացմանը:

Երկուստեք կարևորվել է առկա բազմաթիվ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հայ և գերմանացի զինվորականների երկարամյա համատեղ ծառայությունը Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

Վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.