Ռուսաստանը «թույլ չի տա բախումներ թուրքական և սիրիական ուժերի միջև» |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը հայտարարել է՝ թույլ չի տա, որ բախումներ տեղի ունենան թուրքական և սիրիական ուժերի միջև՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի գործողությունների պատճառով:

Սիրիայի հարցով Կրեմլի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն ասել է, որ նման բախումներն անթույլատրելի են: «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», – հայտարարել է նա:

Լավրենտևը հավելել է, որ թուրք և սիրիացի պաշտոնյաների միջև շփումներ կան՝ նման բախումներից խուսափելու համար:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր զինծառայողները պարեկություն են իրականացնում սիրիական և թուրքական զորքերի շփման գծի երկայնքով՝ Եփրատ գետից արևմուտք գտնվող հյուսիսային Մանբիջ քաղաքի մոտակայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.